Խուան Մատա. «Ուզում եմ իմ նոր թիմի հետ գավաթներ նվաճել»

Իսպանիայի հավաքականի, «Մանչեսթեր Յունայթեդի» և Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Խուան Մատան խոսել է ավստրալական «Մելբուռն Վիկտորի» տեղափոխվելու մասին։

Նրա նախկին աշխատանքային վայրը «Վեսթերն Սիդնեյն» էր։

«Ես ուրախ եմ այս տեղափոխությամբ և լիգայի ամենամեծ ակումբներից մեկի մաս կազմելու հնարավորությամբ։ Ես դեռ մոտիվացիա ունեմ, ուզում եմ իմ նոր թիմի հետ գավաթներ նվաճել», – ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է 37-ամյա իսպանացի թևայինի խոսքերը։

«Վեսթերն Սիդնեյ»-ի կազմում Մատան մասնակցել է Ավստրալիայի առաջնության 23 խաղի։ Փորձառու իսպանացի կիսապաշտպանը խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում