Ժոան Լապորտան ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել աստղային հարձակվողին

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է թիմ հրավիրել աստղային ֆուտբոլիստի։ El Nacional-ի տվյալներով՝ Լապորտան ցանկանում է, որ կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը միանա «Բլաուգրանային»։

Հոլանդի տրանսֆերը կպահանջի հսկայական ֆինանսական ներդրումներ, բայց Լապորտան լավատես է։ «Բարսելոնայի» նախագահը կարծում է, որ նորվեգացու հետ պայմանագիր կնքելը հնարավոր է, հատկապես, եթե «Մանչեսթեր Սիթին» շարունակի անկայուն ելույթ ունենալ այս մրցաշրջանում։

Լապորտան ցանկանում է Հոլանդին «Բարսելոնա» բերել, չնայած Դեկուն դիտարկում է «Ատլետիկոյից» Խուլիան Ալվարեսի թեկնածությունը։ «Բլաուգրանան» աշխատում է նոր հարձակվողի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ, քանի որ Ռոբերտ Լևանդովսկին, հավանաբար, կհեռանա հաջորդ ամռանը։

Transfermarkt-ը 25-ամյա Էրլինգ Հոլանդին գնահատում է 180 միլիոն եվրո։