Հայտնի է` որտեղ «Բարսելոնան» կընդունի «Խետաֆեին»

«Բարսելոնան» Լա լիգայի հերթական՝ 5-րդ տուրի հանդիպումը կրկին կանցկացնի իր պահեստային «Յոհան Կրոյֆ» մարզադաշտում՝ ընդունելով «Խետաֆեին», հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղը նախատեսված է սեպտեմբերի 21-ին։

Կատալոնացիները ստիպված են Պրիմերայի տնային հանդիպումները անցկացնել 6000 հանդիսականի համար նախատեսված այս մարզադաշտում, քանի որ «Կամպ Նոուն» վերակառուցման աշխատանքների պատճառով դեռ պատրաստ չէ ընդունելու խաղեր։

Հիշեցնենք, որ «Յոհան Կրոյֆում» «Բարսան» արդեն անցկացրել է Լա լիգայի 4-րդ տուրի հանդիպումը «Վալենսիայի» դեմ՝ խոշոր հաշվով 6:0 հաղթելով, ինչպես նաև Գամպերի գավաթում 5:0 հաշվով հաղթանակ տարել «Կոմոյի» նկատմամբ։