«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հարցազրույց է տվել Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի մեկնարկից առաջ։
«Կարևոր կլինի լավագույն ութնյակում հայտնվելը։ Երկու լրացուցիչ փլեյ-օֆֆի խաղերը կարող են շատ դժվարացնել իրավիճակը։ Անցյալ մրցաշրջանում դա մեր ամենասթրեսային շրջանն էր։ Մենք պետք է հաղթենք ընդհանուր փուլում հինգ կամ վեց խաղ՝ մի քանի ոչ-ոքիներով։ Շատ կարևոր է լավ սկսել», – Քեյնի խոսքերն է մեջբերում Kicker-ը։
Առաջին փուլում մյունխենյան թիմը տանը կընդունի Լոնդոնի «Չելսիին»։ Խաղը կկայանա չորեքշաբթի՝ սեպտեմբերի 17-ին։