CHAMPIONS LEAGUE. «Արսենալը» հաղթեց «Ատլետիկին»․ այլ արդյունքներ

Չեմպիոնների Լիգայի ընդհանոււր փուլի առաջին տուրում «Արսենալը» հաղթեց «Ատլետիկին» Բիլբաոյում։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով։

Խաղի հաշիվը բացվեց 72-րդ րոպեին, երբ Տրոսարի փոխանցումից հետո Գաբրիել Մարտինելին գրավեց Ունայ Սիմոնի պաշտպանած դարպասը։ Խաղի երկրորդ գոլը խփել է Լեանդրո Տրոսարը 87-րդ րոպեին։

 

 

Զուգահեռաբար ընթացող խաղում ՊՍՎ-ն տանը «Ունիոն Սենտ-Ժիլուայի»  կողմից 3 գնդակ ընդունեց՝ պարտվելով 1-3 հաշվով։