«Բարսելոնան» պատրաստվում է բանակցել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) հետ՝ Լամին Յամալի առողջական վիճակի վերաբերյալ։
Ավելի վաղ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը քննադատել էր ազգային հավաքականին՝ ընդգծելով, որ 18-ամյա վինգերը, չնայած անհարմարությանը, ստիպված էր մասնակցել խաղին։
Յամալը աճուկի վնասվածքի պատճառով բաց էր թողել Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպումը (6:0) և, ըստ ամենայնի, չի կարողանա խաղալ նաև Չեմպիոնների լիգայում «Նյուքասլի» հետ։
Marca-ի տեղեկացմամբ՝ «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Դեկուն նախատեսում է հանդիպել RFEF-ի տեխնիկական տնօրեն Այտոր Կարանկայի հետ՝ հաղորդակցման գործընթացները հստակեցնելու նպատակով։