«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կիսվել է Չեմպիոնների լիգայի առաջին փուլի «Մարսելի» դեմ խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։
«Հաղթանակի գրավականը նվիրվածությունն ու վստահ խաղն է։ Խաղը շատ դժվար է լինելու, բայց հաղթելու համար մենք պետք է խաղանք մեր մակարդակով։ Հուսով ենք, որ լավագույնս կսկսենք։
Մենք որպես թիմ սկսել ենք ավելի լավ խաղալ, այդ թվում՝ ես։ Բոլոր խաղացողներն իրենց լավ են զգում։ Այս մրցաշրջանում մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Եթե կարողանանք խաղալ մեր սովորական մակարդակով, կարող ենք դա անել։
Նրանց թիմը շատ է փոխվել։ Ես դժվար խաղ եմ սպասում։ Չգիտեմ՝ բոլոր իսպանացիները ճանաչո՞ւմ են այս թիմին, թե՞ ոչ, բայց Ֆրանսիայում նրանք շատ ուժեղ են։ Որպես ֆրանսիացի՝ ես անհամբեր սպասում եմ այս խաղին», – մամուլի ասուլիսում ասել է Չուամենին։
«Ռեալ Մադրիդ» – «Մարսել» խաղը կկայանա սեպտեմբերի 16-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։