«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը մնում է «Ռեալ Մադրիդի» հավանական թիրախների շարքում։ Լուրեր էին շրջանառվում, որ «արքայական» ակումբը հետաքրքրվել է արգենտինացու ծառայություններով անցյալ ամռանը, սակայն այդ ժամանակ որևէ կոնկրետ բան չէր ասվել։
Defensacentral-ի տեղեկատվության համաձայն, Խաբի Ալոնսոն Ֆերնանդեսի տաղանդի մեծ երկրպագու է, ուստի «սերուցքայինները» կարող են փորձել ապագայում գնել խաղացողին։
Էնցո Ֆերնանդեսի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականի կեսերը։ 24-ամյա «Ազնվականների» խաղացողի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 75 միլիոն եվրո։ 2023 թվականի սկզբին լոնդոնյան հսկան «Բենֆիկային» վճարել է ավելի քան 120 միլիոն եվրո աշխարհի չեմպիոնի համար։