«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է Չեմպիոնների Լիգայի առաջին տուրում «Մարսելի» դեմ կայանալիք տնային խաղի վերաբերյալ իր սպասումներով։
Սա Ալոնսոյի դեբյուտային խաղն է Չեմպիոնների Լիգայում մադրիդյան թիմի ղեկին։
«Մենք այս խաղին մոտենում ենք այն ոգևորությամբ, որը բնական է, երբ «Ռեալ Մադրիդը» խաղում է Չեմպիոնների Լիգայում։ Սա մեր թիմի համար յուրահատուկ մրցաշար է։ Եվ մեր ամբողջ պատմությամբ, այն փաստը, որ մենք խաղում ենք «Սանտիագո Բեռնաբեուում», մեզ ավելի է մոտիվացնում։ Տղաները ձգտում են առաջընթացի և դիմակայել ամենաուժեղ մրցակիցներին։ Մենք խաղալու ենք շատ ուժեղ թիմի դեմ, և մենք հույս ունենք վստահ մեկնարկ Չեմպիոնների լիգայում», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում «Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայությունը։
«Ռեալ Մադրիդ»-«Մարսել» խաղը կկայանա Մադրիդում սեպտեմբերի 16-ին և կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 22:00-ին։