«Միլանի» դարպասապահ Մայք Մենյանը վնասվածք ստացավ «Բոլոնիայի» դեմ խաղում (1:0): «Ռոսոներիի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ստիպված եղավ փոխարինել ֆրանսիացուն 55-րդ րոպեին՝ Պիետրո Տերաչանոն զբաղեցրեց նրա տեղը դարպասում:
Մնացած ժամանակում միլանցիները ոչ միայն կարողացան գոլ չընդունել, այլև գոլ խփեցին։
«Ես գրեթե վստահ եմ, որ Մենյանը չի կարողանա խաղալ «Ուդինեզեի» դեմ հաջորդ խաղում, քանի որ սրունքի մկանը շատ զգայուն տեղ է: Կարևոր է համատեղ աշխատել՝ մենք պետք է հույսներս դնենք թիմային ոգու վրա, երբ ինչ-որ մեկը դուրս է մնում խաղադաշտից», – ասել է Ալեգրին DAZN-ին տված հարցազրույցում:
«Միլանի» և «Ուդինեզեի» միջև խաղը կկայանա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 20-ին։