Սամուել Ումտիտին հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Սամուել Ումտիտին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

«Բարձր ու անկումներով լի կարիերայից հետո ժամանակն է հրաժեշտ տալ։ Ես ամեն ինչ տվեցի և ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ակումբներին, նախագահներին, մարզիչներին և ֆուտբոլիստներին, որոնց հետ հանդիպել եմ։ Շնորհակալություն, «Լիոն»։ Շնորհակալություն, «Բարսելոնա»։ Շնորհակալություն, «Լիլ»։ Շնորհակալություն, «Լեչե»։ Շնորհակալություն, Ֆրանսիա»։ Եվ շնորհակալություն բոլոր երկրպագուներին աջակցության համար», – գրել է Ումտիտին սոցիալական ցանցերում։

31-ամյա պաշտպանի վերջին ակումբը «Լիլն» էր, որը նա լքեց 2025 թվականի ամռանը։ Ումտիտին Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 31 խաղում խփել է 4 գոլ։ 2018 թվականին ֆուտբոլիստը ազգային հավաքականի հետ դարձել է Աշխարհի չեմպիոն։