Հայտնի է Ռուբեն Ամորիմի ապագան «Մանչեսթեր Յունայթեդում»

Հայտնի է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ապագան թիմում։

Լրագրող Սամուել Լաքհերսթի խոսքով՝ Ամորիմը դեռևս վայելում է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության աջակցությունը՝ չնայած «Մանչեսթեր Սիթիի» հետ վերջին խաղում կրած խոշոր պարտությանը։

Միևնույն ժամանակ, «Կարմիր սատանաներին» մոտ կանգնած աղբյուրը խոստովանում է, որ չի հասկանում, թե ինչու Ամորիմի դիրքը ակումբում դեռևս վտանգի տակ չէ։

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ վաստակած չորս միավորով։