Ռուբեն Ամորիմը կարող է վերադառնալ Պորտուգալիայի առաջնություն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարող է վերադառնալ Պորտուգալիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է լրագրող Քրիս Ուիլերը։

Աղբյուրի համաձայն՝ Ժոաու Նորոնյա Լոպեսը մեծ հնարավորություն ունի մոտ ապագայում դառնալու պորտուգալական ակումբի նախագահը։ Ֆունկցիոները կցանկանար տեսնել Ամորիմին «Բենֆիկայի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մոտ ապագայում չի պլանավորում բաժանվել մասնագետից, չնայած Պրեմիեր Լիգայում անհաջող մեկնարկին։

Անգլիայի առաջնության չորս տուրից հետո «կարմիր սատանաները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը։