«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է թիմի վատ արդյունքների մասին: Կիրակի օրը «Կարմիր սատանաները» կրեցին 0-3 հաշվով ծանր պարտություն «Մանչեսթեր Սիթիի» դեմ դերբիում:
«Ես համաձայն եմ, որ թիմի արդյունքները այնպիսին չեն, ինչպիսին պետք է լինեն «Մանչեսթեր Յունայթեդում»: Շատ բան է պատահել, որի մասին դուք նույնիսկ չգիտեք: Բայց ես չեմ փոխելու իմ փիլիսոփայությունը: Ես հավատում եմ իմ ֆուտբոլին և կշարունակեմ այդպես անել», – Sky Sports-ին խաղից հետո տված հարցազրույցում ասել է պորտուգալացի մարզիչը, որը ստանձնել էր թիմի պաշտոնը անցյալ տարվա նոյեմբերին:
«Մանչեսթեր Յունայթեդը» չորս տուրից հետո Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը՝ չորս միավորով: