«Բարսելոնայի» 37-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ իր ընկերության մասին և նշել, որ կարող էր ավելի շատ տիտղոսներ նվաճել, եթե չմրցակցեր Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Մենք ընկերներ ենք և անընդհատ կապի մեջ ենք։ Ջոկովիչը դեռևս խաղում է իր տարիքի համար ամենաբարձր մակարդակով և շատ է մարզվում։ Ես Ռոնալդուի և Մեսսիի սերնդից եմ։ Շատերն ասում են, որ եթե նրանք վերջին 15 տարիների ընթացքում չլինեին, ես ավելի շատ տիտղոսներ կնվաճեի։
Բայց ես դրան այլ կերպ եմ նայում։ Այն փաստը, որ ես հնարավորություն ունեցա կիսվել այս փորձով նրանց հետ, իմ նվաճումներն ավելի արժեքավոր է դարձնում։ Ջոկովիչը նաև նայում է Նադալի և Ֆեդերերի հետ իր մրցակցությանը», – Times-ին ասել է Ռոբերտ Լևանդովսկին։