Պեպ Գվարդիոլա․ «Մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման ֆուտբոլիստ»

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Ջանլուիջի Դոննարումմայի հետ պայմանագիր կնքելու մասին՝ դարպասապահի թիմի կազմում նորամուտից հետո։

Իտալացին իր նորամուտը նշեց «Քաղաքայինների» կազմում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ դերբիում։ Խաղն ավարտվեց Գվարդիոլայի թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով։

«Մենք գիտենք, որ ձեռք ենք բերել մեծ փորձ ունեցող խաղացողի։ Նա իրեն հատկապես լավ դրսևորեց ՊՍԺ-ում անցյալ մրցաշրջանում։ Ջանլուիջին ուրախ էր փորձել իր ուժերը Պրեմիեր լիգայում, նա ցանկանում է վայելել այս արկածը։

Հիանալի է, որ նա որոշեց միանալ մեզ։ Մենք շատ ուրախ ենք, որ ունենք նման խաղացող», – իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում Gazeta.Ru-ն։ «Մանչեսթեր Սիթին» Դոննարումային ՊՍԺ-ից գնեց ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը։