«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան TNT Sports-ի «20 հարց» հաղորդման ընթացքում պատասխանել է հարցին, թե որ ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ իր կարիերայի ընթացքում։
Իսպանացի մասնագետին առաջարկվել է ընտրել այն խաղացողներից, որոնց հետ նա երբևէ չի խաղացել։
«Ո՞ւմ հետ կցանկանայի խաղալ։ Լավ հարց է։ Նեյմար», — նշել է Գվարդիոլան։