«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից հետո։
«Մենք շատ բան փոխեցինք տրանսֆերային պատուհանի ընթացքում, թիմի միջուկը փոխվեց։ Պատիվ է մարդկանց ուրախության և երջանկության պահեր պարգևել, քանի որ գիտեմ, թե որքան մեծ նշանակություն ունի դերբին։ Մոտեցումը, մարմնի լեզուն, միասին պայքարելու ունակությունը… Բոլորը մեքենայի պես էին։
Հինգշաբթի օրը մենք խաղ ունենք «Նապոլիի» դեմ, և կարևոր է, որ մենք ավելի քիչ միամիտ լինենք։ Այդ առումով խնդիրներ ունեինք անցյալ և այս մրցաշրջաններում։ Բայց այսօր մենք տեսանք մարտական ոգին։ Ավագները հիանալի են», – ասել է Գվարդիոլան Sky Sports-ին։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի չորս տուրից վեց միավոր ունի։