Վիճակագրական Opta ընկերության սուպերհամակարգիչը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտների չեմպիոնական շանսերը։
Մրցաշրջանը հիանալի մեկնարկած «Լիվերպուլը», որը հաղթել է բոլոր չորս խաղերում, համարվում է գլխավոր հավակնորդ․ նրա շանսերը գնահատվել են 52,93%։
Մյուս ակումբների ցուցանիշները․
-
«Արսենալ» – 25,79%
-
«Մանչեսթեր Սիթի» – 7,4%
-
«Չելսի» – 7,13%
-
Մնացած բոլոր թիմերը միասին՝ 2%-ից քիչ
Իսկ «Մանչեսթեր Յունայթեդի» չեմպիոն դառնալու հավանականությունը կազմում է ընդամենը 0,13%։