Անգլիական Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս խաղաց «Բարնլիի» դեմ։ «Մերսիսայդցիները» նվազագույն հաղթանակ տարան 1։0 հաշվով։
Վերջին խաղում միակ գոլը խփեց աստղային հարձակվող Մոհամեդ Սալահը։ Եգիպտացի ֆուտբոլիստը 11 մետրանոց տուգանային հարվածը իրացրեց ավելացված ժամանակում։ Սա նրա 35-րդ 11 մետրանոց հարվածն է «Լիվերպուլի» կազմում Պրեմիեր լիգայում։
Այս ցուցանիշով Մոհամեդը գերազանցեց Բիլլի Լինդելին (34)՝ գերազանցելով նրա ռեկորդը։ Չորս տուրից հետո Արնե Սլոթի սաները վաստակել են 12 միավոր։ «Լիվերպուլը» միանձնյա առաջատարն է Անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։