Marca. Մրցավարը կպատժվի «Ռեալի» դեմ սխալ որոշման համար

Իսպանական ֆուտբոլում մրցավարների տեխնիկական կոմիտեն (ՄՏԿ) Ֆրան Սոտոյի նշանակվելուց հետո նոր համակարգ է ներդրել․ յուրաքանչյուր խաղի համար դատավորի գործողությունները գնահատում են երեք տարբեր փորձագետներ, և այդ գնահատականների միջինով էլ ձևավորվում է վերջնական միավորը։

Marca-ի տեղեկություններով, առաջիկայում ՄՏԿ-ն կվերանայի Լա լիգայի 4-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադ» – «Ռեալ Մադրիդ» (1:2) հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի աշխատանքը։ Հատկապես կքննարկվի 32-րդ րոպեին կայացված որոշումը, երբ «արքայական ակումբի» պաշտպան Դին Հաուսենը դուրս էր մղվել դաշտից․ սպասվում է, որ այդ քայլը կճանաչվի սխալ։

Բացի այդ, նույն աղբյուրը նշում է, որ ժամանակավորապես դադարեցվելու է նաև VAR-ի մրցավար Խորխե Ֆիգերոա Վասկեսի գործունեությունը, քանի որ նա չի միջամտել և Խիլ Մանսանոյին չի հրավիրել տեսագրությունը վերանայելու համար։