«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է գերազանցել սեփական հակառեկորդները։ Կիրակի օրը Ռուբեն Ամորիմի թիմը արտագնա դերբիում 0-3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
«Կարմիր սատանաները» Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության չորս տուրից հետո ունեն ընդամենը չորս միավոր՝ ակումբի համար վատագույն արդյունքը 1992/93 մրցաշրջանից ի վեր, հաղորդում է Gazeta.Ru-ն՝ հղում անելով Opta-ին։
33 տարի առաջ թիմը նույն արդյունքը ցույց տվեց Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ։ Ռուբեն Ամորիմը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնը ստանձնեց անցյալ տարվա նոյեմբերին։ Անցյալ մրցաշրջանում մանկունիանցիները առաջնությունում զբաղեցրին 15-րդ տեղը։