Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող Լուիշ Նանին իր կարծիքն է հայտնել «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի մասին։
«Յամալն ու Դեմբելեն այս տարի շատ լավ խաղացին։ Կարծում եմ՝ Ռաֆինյան նույնպես կարող է լինել մրցանակի հավակնորդ», – Նանիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին։