Կարեն Նալբանդյանը և Քնարիկ Գրիգորյանը՝ միջազգային խաղերի տեսուչներ

ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Չեմպիոնների Լիգայի Լիգայի փուլի «Այաքս» – «Ինտեր» հանդիպման տեսուչ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 17-ին։

Կարեն Նալբանդյանը կլինի նաև ՈւԵՖԱ Երիտասարդական լիգայի նույն թիմերի հանդիպման տեսուչը։

Քնարիկ Գրիգորյանը նշանակվել է ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Գավաթի «Շտուրմ» – «Այաքս» հանդիպման տեսուչ։ Խաղը կկայանա սեպտեմբերի 18-ին։