Հայտնի է՝ ինչու է Ռաֆինյան դուրս մնացել «Վալենսիայի» դեմ խաղի մեկնարկային կազմից

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան «Վալենսիայի» (6-0) դեմ Իսպանիայի Լա լիգայի երրորդ տուրի խաղից առաջ կայացած նախավարժանիքց ուշանալու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը պատժամիջոց է կիրառել բրազիլացի ֆուտբոլիստի հանդեպ, սակայն վերջինս փոխարինման դուրս գալով երկու գոլի հեղինակ է դարձել և օգնել է, որ կատալոնական ակումբը մրցակցին հաղթեի 6-0 հաշվով։

28-ամյա Ռաֆինյայի փոխարեն կատալոնական ակումբի մեկնարկային կազմում ընդգրկվել է թիմի նորեկ Ռունի Բարդեգջին։