«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու թիմի հարձակվող Ռաֆինյան մեկնարկային կազմում չի եղել Լա Լիգայի 4-րդ տուրի «Վալենսիայի» հետ խաղում (6-0)։
«Ռաֆինյան հիանալի վերաբերմունք ուներ, նրա պահեստայինների նստարանից դուրս գալը տեխնիկական որոշում էր։ Բոլորի համար բավարար խաղեր կան։ Ռաֆինյան և Արաուխոն երկար թռիչք ունեին», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Բրազիլացին «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Այդ ընթացքում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 148 հանդիպման, խփել 57 գոլ և կատարել 51 գոլային փոխանցում։