Դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման բացատրել է, թե ինչու է ընտրել 25 համարը «Մանչեսթեր Սիթիում» առկա համարներից։ Պետք է ասել, որ սա դարպասապահների համար ամենատարածված համարը չէ։
«25-ը իմ առաջին խաղի ամսաթիվն է Սերիա Ա-ում։ Հոկտեմբերի 25-ը։ Այն նաև իմ և իմ ընկերուհի Ալեսիայի ծննդյան օրն է», – «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությանը ասել է Դոննարումման։
Դոննարումման առաջին անգամ Իտալիայի առաջնությունում խաղացել է 2015 թվականի հոկտեմբերի 25-ին։ Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ջանլուիջի Դոննարումման ՊՍԺ-ից տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։
Իտալացի դարպասապահը կնքել է հնգամյա պայմանագիր՝ մինչև 2030 թվականի կեսերը։ Նախկինում Մանուել Ականջին «Մանչեսթեր Սիթիում» խաղում էր 25 համարի ներքո։ Նա տեղափոխվել է «Ինտեր»։