Ֆերմին Լոպես․ «Վերջնական հաշիվը արտացոլում է մեր մակարդակը»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը մեկնաբանել է Լա Լիգայի 4-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակը (6-0)։

«Խաղի սկիզբը դժվար էր։ Վերջնական հաշիվը արտացոլում է մեր մակարդակը։ Ուղերձը նույնն է, ինչ նախորդ մրցաշրջանում։ Առաջ շարժվել ինտենսիվությամբ և համեստությամբ։ Մենք ճիշտ ուղու վրա ենք և պետք է շարունակենք նույն ոգով», – Լոպեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Բարսելոնան» ունի 10 միավոր և Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ «Ռեալ Մադրիդը»՝ առաջատարն է 12 միավորով։