«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գովաբանել է թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումմայի խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ վերջին խաղում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրն ավարտվեց «Քաղաքացիների» ջախջախիչ 3-0 հաղթանակով։ Հոլանդը դուբլ ձևակերպեց։
«Մի մոռացեք Դոննարումայի մասին։ Նա այսօր հիանալի էր։ Ես նրան կտայի խաղի լավագույն խաղացողի իմ մրցանակը։ Նա անհավանական էր», – Հոլանդի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Վերջին խաղը 26-ամյա իտալացի դարպասապահի համար դեբյուտային էր «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Խոսեպ Գվարդիոլայի սաները հաջորդ խաղը կանցկացնեն սեպտեմբերի 18-ին՝ Չեմպիոնների լիգայի առաջին փուլում նրանց մրցակիցը կլինի «Նապոլին»։