Էրիկ Աբիդալը արձագանքել է իր մահվան մասին լուրերին

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը արձագանքել է իր մահվան մասին լուրերին։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր հայտնվել, որ 45-ամյա ֆրանսիացին մահացել է լյարդի երկրորդ փոխպատվաստումից հետո առաջացած բարդությունների հետևանքով։

«Որոշ լուրեր երբեք չպետք է գոյություն ունենան։ Ես այստեղ եմ ընտանիքիս հետ, ամեն ինչ լավ է։ Ամենակարևորը հարգանքն է։ Ես լավ եմ, ես ողջ եմ և առողջ։ Շնորհակալություն աջակցության համար։ Եկեք կենտրոնանանք իսկապես կարևորի վրա։ Շնորհակալություն մտահոգության համար», – գրել է Աբիդալը սոցիալական ցանցերում։

Հիշեցնենք, որ Աբիդալը ավարտել է ֆուտբոլային կարիերան 2014 թվականին։