Կառլո Անչելոտտին նշել է, թե որ թիմն է պատրաստ մարզել Բրազիլիայի հավաքականից հետո

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ հավաքականից հետո պատրաստ կլինի ղեկավարել միայն Մադրիդի «Ռեալը»։

«Բրազիլիայի հավաքականից հետո միակ թիմը, որը կհամաձայնեի մարզել, «Ռեալն» է», — ասել է իտալացի մասնագետը։

66-ամյա Անչելոտին «Արքայական ակումբը» ղեկավարել է երկու փուլով՝ 2013-2015 և 2021-2025 թվականներին։ Նրա գլխավորությամբ «Ռեալը» երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեքական անգամ՝ ՈՒԵՖԱ-ի և Իսպանիայի Սուպերգավաթակիր, ինչպես նաև երկու անգամ՝ Իսպանիայի գավաթակիր։