«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենին մեկնաբանել է Խաբի Ալոնսոյի ղեկավարությամբ իր խաղը։
«Մենք սկսեցինք ավելի լավ խաղալ որպես թիմ, այդ թվում՝ ես։ Բոլոր ֆուտբոլիստները իրենց լավ են զգում։ Այս մրցաշրջանում մենք ուզում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Եթե մեզ հաջողվի խաղալ մեր սովորական մակարդակով, կարող ենք լավ հանդես գալ», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդը» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ հաղթելով մրցաշրջանի բոլոր չորս խաղերում։