«Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» աստղով

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել՝ թիմին ստեղծագործականություն և փորձ հաղորդելու համար։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով Fichajes-ին, լոնդոնյան ակումբը աչք է դրել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի վրա։ 28-ամյա դե Յոնգի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը, ինչը նշանակում է, որ հաջորդ ամռանը հոլանդացին կարող է դառնալ ազատ գործակալ։

Հաշվի առնելով իրավիճակը՝ կատալոնացիների համար ավելի շահավետ կարող է լինել ձմռանը հոլանդացուն վաճառելը, որպեսզի վեց ամսից նրան անվճար չկորցնեն։

Transfermarkt պորտալը Ֆրենկի դե Յոնգին գնահատում է 45 միլիոն եվրո։