Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է «Ռեալ Մադրիդի» հարձակվողներ Վինիսիուս Ժունիորի և Ռոդրիգոյի հեռանկարների վերաբերյալ հարցերին։
«Վինիսիուսը երաշխավորված տեղ ունի՞ 2026 թվականի Աշխարհի առաջնության հայտացուցակում։ Եթե նա լավ մարզավիճակում է, այո։ Նա պետք է լավ մարզավիճակում լինի։ Ռոդրիգոն նույնպես։ Եթե նա լավ մարզավիճակում է։ Ես կարիք չունեմ խոսելու Ռոդրիգոյի և Վինիսիուսի մասին։ Ես նրանց հետ հաղթել եմ Չեմպիոնների Լիգան», – ESPN-ին ասել է Կառլո Անչելոտտին։
Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Բրազիլիայի հավաքականը վերջին անգամ Աշխարհի չեմպիոն է դարձել 2002 թվականին։