«Ալ-Նասրը» պատրաստվում է շարունակել օգտագործել իր հսկայական ֆինանսական ռեսուրսները՝ թիմը հզորացնելու համար։
Fichajes պորտալի տվյալներով՝ սաուդյան ակումբը 130 միլիոն եվրո է առաջարկել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի համար։
Սակայն «Մանչեսթեր Սիթին» նույնիսկ չի պլանավորում բանակցություններ սկսել։ Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Ֆոդենին անձեռնմխելի է համարում։ Գվարդիոլան գնահատում է ոչ միայն Ֆիլի խաղային որակները, այլև այն փաստը, որ նա ակումբի սան է։ Իսպանացի մարզիչը լիովին վստահում է ֆուտբոլիստին և հույսը դնում նրա վրա։
Ֆիլ Ֆոդենը 25 տարեկան է։ Կիրակի օրը նա գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում և օգնեց «Մանչեսթեր Սիթիին» հաղթել դերբիում 3-0 հաշվով։