Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Ռեալ-Սոսյեդադին»։ Խաղը տեղի ունեցավ «Սան Սեբաստիանում» և ավարտվեց հյուրերի 2-1 հաշվով հաղթանակով։
Մինչ այդ, Խաբի Ալոնսոյի թիմը հաղթել էր «Մալյորկային» (2-1), «Օվիեդոյին» (3-0) և «Օսասունային» (1-0)։
Այսպիսով, Ալոնսոն դարձավ «Ռեալ Մադրիդի» առաջին մարզիչը 2009 թվականից ի վեր, որը հաղթել է Լա Լիգայում իր առաջին 4 խաղերում։ Այդ ժամանակ գլխավոր մարզիչը Մանուել Պելեգրինին էր։