«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ռուբեն Ամորիմը գնահատել է իր մակարդակը։ Պորտուգալացին կարծում է, որ հիմա ավելի լավ մարզիչ է, քան նախկինում էր, չնայած «Կարմիր սատանաների» վատ արդյունքներին։
«Ես հիմա ավելի լավ մարզիչ եմ, քան «Սպորտինգում» էի։ Զվարճալի է, բայց ճիշտ է։ Ես ավելի լավ եմ հասկանում խաղը, հատկապես այստեղ՝ Պրեմիեր լիգայում։ Ես ավելի շատ տարբերակներ ունեմ։ Երբ մենք «Սպորտինգի» հետ հաղթեցինք «Մանչեսթեր Սիթիին», մենք մի փոքր բախտավոր էինք։ Իսկ «Մանչեսթեր Յունայթեդում», «Մանչեսթեր Սիթիի» դեմ իմ երկու խաղերում էլ մենք ավելի լավ խաղացինք», – ասել է Ամորիմը Sky Sports-ին։ Անգլիայի վերջին առաջնությունում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցրեց 15-րդ տեղը։