Ռուբեն Ամորիմ. «Ինձ մի համեմատեք նրա հետ, նա միշտ հաղթում է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի խաղից առաջ խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ համեմատությունների մասին։

«Ոչ, դուք չեք կարող համեմատել։ Այդ տղան միշտ հաղթում է։ Նա կարող է հանգստանալ, նույնիսկ եթե դադարի հաղթել։ Ես պետք է ամեն օր ապացուցեմ ինձ այստեղ, և ես դա զգում եմ։ Ահա թե ինչու ես ինձ հարմարավետ եմ զգում այստեղ և կարծում եմ, որ ամեն օր, երբ այստեղ եմ գալիս, պետք է ավելի լավը դառնամ։

Իմ իրավիճակը Գվարդիոլայի հետ համեմատելը պարզապես կատակ է։ Կարծում եմ, որ մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք», – Ամորիմի խոսքերն է մեջբերել Mirror-ը։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ տեղը՝ վաստակած չորս միավորով։ «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է 16-րդ տեղը՝ վաստակած երեք միավորով։