Մադրիդի «Ռեալը» մտադիր է բողոք ներկայացնել ՖԻՖԱ-ին՝ ներկայացնելով իսպանական ֆուտբոլում մրցավարության հետ կապված խնդիրները։ Այս մասին հայտնել է ակումբի հեռուստաալիքը՝ Real Madrid TV-ն։
Ակումբի հաղորդմամբ՝ զեկույցում մանրամասն կներկայացվեն մրցավարական միջադեպերը, որոնք տեղի են ունեցել ինչպես նախորդ մրցաշրջաններում, այնպես էլ ընթացիկ առաջնությունում։
Բողոքի պատրաստման մասին տեղեկությունը հայտարարվեց Լա լիգայի 4-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակից հետո։