Պեպ Գվարդիոլա․ «Իմ գալուց ի վեր մենք միշտ ավելի ուժեղ ենք եղել նրանցից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի վերաբերյալ իր սպասելիքներով։

«Իմ գալուց ի վեր մենք միշտ ավելի ուժեղ ենք եղել նրանցից։ Միշտ։ Տասը, ինը տարվա ընթացքում մենք միշտ ավելի լավն ենք եղել։ Մենք հսկայական թվով միավորներ ենք վաստակել։

Իհարկե, նրանք կարող են մեզ հաղթել։ Մենք ուզո՞ւմ ենք պարտվել։ Ոչ։ Քանի որ մեզ միավորներ են պետք, մենք պետք է ընդհատենք երկու պարտությունների շարքը և հասնենք դրան։ Բայց ես չեմ հաշվի առնում այն, ինչ արդեն տեղի է ունեցել», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը։