«Արսենալի» հարձակվող Նոնի Մադուեկեն մեկնաբանել է Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի վերջին խաղի արդյունքը, որում «Արսենալը» հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին» (3:0):
«Արտետան մեզ ազատություն է տալիս գնդակը ստանալու և փորձել դինամիկ ու դրական լինել, և կարծում եմ՝ մենք դա արեցինք: Հնարավոր է՝ մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել: Մրցաշրջանի ընթացքում դուք կտեսնեք, թե ինչպես է «Արսենալը» խաղում ավելի վստահ», – Մադուկեի խոսքերն է մեջբերում «Արսենալի» մամուլի ծառայությունը:
Չորս խաղից հետո լոնդոնյան ակումբը Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է: «Արսենալը» կարողացել է վաստակել 9 միավոր 12 հնարավորից: