«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Մարտին Էդեգորի ուսի վնասվածքի մասին, որը նա ստացել էր Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Նոթինգհեմ Ֆորեստի» դեմ խաղում (3-0):
«Էդեգորը կրկնակի ուսի վնասվածք ունի՞: Այո, այդպես է թվում: Չգիտեմ՝ նույն տեղում է, թե ոչ, բայց վնասվածքը շատ նման է: Նա անհարմար էր խաղում, նա երկու խաղ խաղաց Նորվեգիայի հավաքականի կազմում, բայց, ցավոք, այսօր չկարողացավ:
Այնպես որ, մենք պետք է խորհրդակցենք բժիշկների հետ, բայց վստահ եմ, որ նա կանի ամեն ինչ, որպեսզի մինչև երեքշաբթի օրը լավ մարզավիճակում լինի», – մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Արսենալը» սեպտեմբերի 16-ին կմրցի «Ատլետիկի» հետ։