Մայքլ Օուեն․ «Նա բացարձակապես լավագույնն է աշխարհի ֆուտբոլում»

Անգլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծիք է հայտնել, թե ով է այժմ աշխարհում լավագույն ֆուտբոլիստը։ Փոդքաստում նա նշել է, որ ոչ Լամին Յամալը, ոչ Ուսման Դեմբելեն, ոչ էլ Մոհամեդ Սալահը չեն գերազանցում Կիլիան Մբապեին։

«Ես կարծում եմ, Կիլիան Մբապպեն բացարձակապես լավագույնն է աշխարհի ֆուտբոլում», — ասել է Օուենը։

Նրա խոսքով՝ «Ոսկե գնդակը» պարտադիր չէ ստանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը. մրցանակն հաճախ կախված է նաև մրցաշրջանի արդյունքներից ու թիմային հաջողությունից։