«Ռեալ Մադրիդը» տեղեկություններ է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուի մասին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ Մայնուն պատրաստ է անմիջապես տեղափոխվել իսպանական ակումբ, եթե առաջարկը հարմար լինի։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստին գնահատում է 80 միլիոն եվրո և չի պատրաստվում հեշտությամբ վաճառել նրան։ Հաղորդվում է, որ «Նապոլին», «Բավարիան» և «Լիոնը» նույնպես հետևում են իրավիճակին։
Կոբի Մայնուն «Մանչեսթեր Յունայթեդի» ակադեմիայի սան է։ Ընդհանուր առմամբ, 20-ամյա ֆուտբոլիստը գլխավոր թիմի կազմում անցկացրել է 74 հանդիպում, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։