«Ինտերի» գլխավոր մարզիչը ամփոփել է «Յուվենտուսից» կրած պարտությունը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ամփոփել է Ա Սերիայի 3-րդ տուրի «Յուվենտուսի» հետ հանդիպումը (3-4)։

«Կարծում եմ՝ մենք լավ խաղացինք երկու խաղակեսերում էլ։ Ցավոք, կային պահեր, հատկապես վերջին 10 րոպեներին, երբ մեզ պակասում էր կենտրոնացումը։

Մենք այստեղ եկանք նախաձեռնությունը պարտադրելու, բնավորությամբ խաղալու և փորձելու հաղթել՝ ոչ թե քիչով բավարարվելու։ Մեզ պակասում էր սրություն և հասկացողություն, որ վերջին րոպեներին մեզ անհրաժեշտ էր այլ կերպ գործել։

Այսօր ես շատ լավ բաներ տեսա, հատկապես «Ուդինեզեի» դեմ խաղի երկրորդ խաղակեսի համեմատ, չնայած մենք միավորներ չվաստակեցինք։

Մենք շարունակում ենք նույն ոգով, պետք է մոռանանք անցյալում տեղի ունեցած որոշ բաների մասին՝ հանգիստ և կենտրոնացած մնալու համար։ Ես, անշուշտ, չեմ կարող բողոքել թիմի նվիրվածությունից», – Կիվուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Յուվենտուսը» հաղթեց իր երրորդ անընդմեջ խաղում և 9 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ «Ինտերը» երեք միավորով 9-րդ տեղում է: