Իբրահիմա Կոնատեն մերժել է «Լիվերպուլի» հերթական առաջարկը

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն մերժել է «Մերսիսայդների» երեք առաջարկները՝ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Այս տեղեկատվությունը տարածել է լրագրող Էկրեմ Քոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակից անկախ, «Լիվերպուլը» դեռևս հույս ունի պահպանել խաղացողին։ Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ Կոնատեն ձմռանը կարող է վաճառվել մոտ 50 միլիոն եվրոյով, եթե համաձայնության չհասնի։ Այս մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է չորս խաղ, բայց գոլ չի խփել։

Պաշտպանի ներկայիս աշխատանքային պայմանագիրը Անգլիայի չեմպիոնի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։