«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը անդրադարձել է Տիագո Ալկանտարայի մարզչական շտաբին միանալու որոշմանը։
«Ես շատ ուրախ եմ, որ Տիագոն վերադարձել է։ Ամբողջ թիմը և անձնակազմը նույնպես։ Նրան համոզելը հեշտ չէր․ նրա կինը՝ Ջուլիան, օգնեց մեզ այդ հարցում։ Նա մեծ փորձ ունի, որը կարող է փոխանցել երիտասարդ խաղացողներին։ Նա կարող է կարևոր մաս կազմել մեր հաջողություններում», — ասել է Ֆլիկը։
Հիշեցնենք, որ Տիագոն 2024 թվականի ամռանը ևս միացել էր Ֆլիկի շտաբին, սակայն այդ համագործակցությունը տևել էր ընդամենը մեկ ամիս։