«Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» 31-ամյա կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի նկատմամբ։ Թուրինյան ակումբը հետաքրքրված է պորտուգալացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությամբ 2026 թվականի ամռանը, երբ լրանա նրա աշխատանքային պայմանագիրը «Քաղաքայինների» հետ։
Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բենֆիկան» կարող է մրցակցել «Յուվենտուսի» հետ Սիլվայի տրանսֆերի համար, սակայն պորտուգալական ակումբի համար ավելի խնդրահարույց կլինի բավարարել ֆուտբոլիստի աշխատավարձի պահանջները։
Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։ Այդ ընթացքում կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 410 հանդիպման, որոնցում խփել է 72 գոլ և կատարել 73 գոլային փոխանցում։