«Բարսելոնան» հետաքրքրված է «Պալմեյրասի» պաշտպան Լուիս Բենեդետիի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Պալմեյրասը» մտադիր է 19-ամյա բրազիլացու համար ստանալ 15 միլիոն եվրո, սակայն «Բարսելոնան» կարծում է, որ 12 միլիոնը բավարար կլինի։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Նապոլին»։
2025 թվականի մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 18 խաղում խփել է 2 գոլ։ Նրա պայմանագիրը «Պալմեյրասի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է մեկ միլիոն եվրո։