«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է պաշտպաններ Դանի Կարվախալի և Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի միջև մրցակցությունը մեկնարկային կազմում տեղի համար։
«Մենք թիմում առողջ մրցակցություն ունենք, ինչը լավ է։ Նրանք ճնշման տակ են, և մինչ այժմ և՛ Տրենտը, և՛ Կարվախալը խաղացել են, ինչը շատ օգտակար է թիմի ամենօրյա աշխատանքի համար, որպեսզի ոչ ոք հետ չմնա։ Ով արժանի է խաղալու, կխաղա, և սա կրկին ու կրկին կկրկնվի», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
2025/26 մրցաշրջանում 33-ամյա իսպանացին և 26-ամյա անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել են երեք հանդիպում, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չեն ընկել։